# ART0005: The donative inscription of Hakob Mijnashinetsi at Gandzasar Monastery, 1368

Հակոբ Միջնաշինեցու նվիրատվական վիմագիրը Գանձասարի վանքում, 1368 թ

Follows a printed edition. Permanent address: https://armenianepigraphy.com/inscriptions/ART0005

## Edition

```
1 Կամաւն Ա⸤ստուծո⸥յ, ես՝ Յակոբ Միջնայշինեցի, մի
2 աբանեցայ Ս⸤ուր⸥բ ուխտիս եւ տվի ընծայ
3 ի Ս⸤ուր⸥բ Կաթողիկէս. սոքայ տվին ի տարումն : Բ: ժամ
4 Ս⸤ուր⸥բ Յակոբի տաւնին, որչափ կենդանի եմ իմ հաւրն
5 Թվ⸤ին⸥ : ՊԺԷ :
```

Editorial signs:
- ⸤ ⸥ an abbreviation written out by the editor

## Diplomatic transcription

ԿԱՄԱՒՆԱՅԵՍՅԱԿՈԲՄԻՋՆԱՅՇԻՆԵՑԻՄԻ
ԱԲԱՆԵՑԱՅՍԲՈՒԽՏԻՍԵՒՏՎԻԸՆԾԱՅ
ԻՍԲԿԱԹՈՂԻԿԷՍՍՈՔԱՅՏՎԻՆԻՏԱՐՈՒՄՆ:Բ:ԺԱՄ
ՍԲՅԱԿՈԲԻՏԱՒՆԻՆՈՐՉԱՓԿԵՆԴԱՆԻԵՄԻՄՀԱՒՐՆ
                    ԹՎ:ՊԺԷ:

## English translation

By the will of God, I, Hakob Mijnashinetsi, joined the holy fraternity and offered a gift to the Holy Katoghike (the cathedral church). They granted me two liturgies annually on the feast of Saint Hakob; during my lifetime, for the memory of my father… In the Armenian year 817 (=1368).

## Armenian translation

Աստծո կամքով, ես՝ Հակոբ Միջնաշինեցիս, միաբանեցի Սուրբ ուխտին և տվեցի ընծա Սուրբ Կաթողիկեին։ Սրանք (ինձ) տվեցին տարին երկու պատարագ Սուրբ Հակոբի տոնին. քանի դեռ ես կենդանի եմ՝ իմ հոր (հիշատակին)…: (Հայոց) 817 (=1368) թվին:

## Commentary

The inscription was executed by a master scribe. The final line, which contains the date of the inscription, was evidently added later and by a different hand. In the third line, two omitted letters were inserted interlinearly by the scribe. The inscription is unfinished.

Վիմագիրը կազմվել է վարպետ գրչի կողմից: Վերջին տողը, որը բովանդակում է վիմագրի թվականը, ակնհայտորեն ավելի ուշ և այլ գրչի ձեռքով է լրացվել: 3-րդ տողում բաց թողնված երկու տառ գրչի կողմից ավելացվել է տողամիջում: Վիմագիրն անավարտ է:

## Place and date

- Place: Gavit (Narthex), Gandzasar, Vank
- Object: wall / wall niche
- Date: Armenian year 817 (1368 CE)
- Source: ArmEpiC

## Bibliography

- Орбели Иосиф. Надписи Гандзасара и Авоцптука. собрал и подготовил к печати Айк Акопян (2016), p. 134
- Ուլուբաբյան Բագրատ. Գանձասար (1981), 140/117
- Ջալալեանց Սարգիս արք.. Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա (1842), p. 191
- Սեդրակ Բարխուդարյան. Դիվան հայ վիմագրության. Արցախ (1982), 59/151

## Cite this record

Artsakh Epigraphy Atlas, ART0005: “The donative inscription of Hakob Mijnashinetsi at Gandzasar Monastery, 1368”. Record last revised 12 November 2026. https://armenianepigraphy.com/inscriptions/ART0005

Add the date you consulted the record. Texts and data: CC BY-NC-SA 4.0 (https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0/); images are not covered.
