# ART0021: The donative inscription of Mama, daughter of Vakhtang, at Dadivank, 1241

Վախթանգի դուստր Մամայի նվիրագիրը Դադիվանքում, 1241 թ

Follows a printed edition. Permanent address: https://armenianepigraphy.com/inscriptions/ART0021

## Edition

```
1 Ես՝ Մամա, դուստր
2 Վաղտանկա⸤յ⸥՝ տ⸤եառ⸥ն Հաթերքոյ, ետու զի
3 մ հայրենի Պաչոյ ⸤ա⸥գարակ եւ սպասք եկեղեցոյս՝
4 յոսկոյ եւ յարծաթո⸤յ⸥ ի Ս⸤ուր⸥բ Կաթողիկէս, յառաջնորդու
5 թե⸤ան⸥ Տ⸤եառ⸥ն Գրիգորիսի, եւ ս⸤ուր⸥բ եղբարքս :սահմանեցին զտաւն :Ս⸤ուր⸥բ
6 Յակոբա⸤յ⸥ եւ զԿիրակէն զամեն եկեղեցիքս :անխափան.: ՈՂ :թվ⸤ին⸥:
```

Editorial signs:
- ⸤ ⸥ an abbreviation written out by the editor

## Diplomatic transcription

ԵՍՄԱՄԱԴՈՒՍՏՐ
ՎԱՂՏԱՆԿԱՏՆՀԱԹԵՐՔՈՅԵՏՈՒԶԻ
ՄՀԱՅՐԵՆԻՊԱՉՈՅԳԱՐԱԿԵՒՍՊԱՍՔԵԿԵՂԵՑՈՅՍ
ՅՈՍԿՈՅԵՒՅԱՐԾԱԹՈԻՍԲԿԱԹՈՂԻԿԷՍՅԱՌԱՋՆՈՐԴՈՒ
ԹԵՏՆԳՐԻԳՈՐԻՍԻԵՒՍԲԵՂԲԱՐՔՍ:ՍԱՀՄԱՆԵՑԻՆԶՏԱՒՆ:ՍԲ
ՅԱԿՈԲԱԵՒԶԿԻՐԱԿԷՆԶԱՄԵՆԵԿԵՂԵՑԻՔՍ:ԱՆԽԱՓԱՆ:ՈՂ:ԹՎ:

## English translation

I, Mama, daughter of Vakhtang, lord of Haterk, gave my ancestral estate of Pach (Pachoy agarak) and the church vessels of gold and silver to the Holy Katoghike, during the prelacy of Lord (Ter) Grigoris. And the holy brothers established (liturgies) on the Feast of Saint James and on Sunday throughout all the churches without interruption. In the Armenian year 690 (=1241).

## Armenian translation

Ես՝ Մամաս, Հաթերքի տեր Վաղտանկի դուստրը, Տեր Գրիգորիսի առաջնորդության օրոք իմ հայրենի (սեփական) Պաչի ագարակն ու եկեղեցական ոսկյա և արծաթյա սպասք տվեցի Սուրբ Կաթողիկեիս, և սուրբ եղբայրներս սահմանեցին Սբ Հակոբի տոնին և Կիրակի (օրը) բոլոր եկեղեցիներում (խորաններում) անխափան (պատարագել). (Հայոց) 690 (=1241) թվին:

## Commentary

Three of the stones bearing the inscription have been displaced. The carving is proportionate and regular. The script forms part of the lintel's decorative frieze, adorning its upper section.

Արձանագրությունն ընդգրկող քարերից երեքը տեղաշարժված են: Փորագրությունը համաչափ և կանոնավոր է: Գիրը մասն է կազմում բարավորի քանդակազարդ գոտու, որի վերնամասն է հարդարում:

## Place and date

- Place: Katoghike Holy Sign Church, Dadivank
- Object: tympanum
- Date: Armenian year 690 (1241 CE)
- Source: ArmEpiC

## Bibliography

- Կարապետյան Սամվել. Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (1999), 112/26
- Կարապետյան Սամվել. Մռավականք (2019), p. 324
- Ջալալեանց Սարգիս արք.. Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, (1858), p. 227
- Սեդրակ Բարխուդարյան. Դիվան հայ վիմագրության. Արցախ (1982), 199-200/709
- Սմբատեանց Մեսրոպ արք. Համառօտ նկարագիր մի քանի վանքերի (1893), p. 3
- Տէր-Մովսիսեան Մեսրոպ արք.. Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները եւ վանական շինութիւնները (1938), p. 95ա

## Cite this record

Artsakh Epigraphy Atlas, ART0021: “The donative inscription of Mama, daughter of Vakhtang, at Dadivank, 1241”. Record last revised 12 November 2026. https://armenianepigraphy.com/inscriptions/ART0021

Add the date you consulted the record. Texts and data: CC BY-NC-SA 4.0 (https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0/); images are not covered.
