# ART0037: The building inscription of the Ghazanchetsots Church of Shushi, 1868–1888

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու շինարարական վիմագիրը, 1868-1888 թթ

Follows a printed edition. Permanent address: https://armenianepigraphy.com/inscriptions/ART0037

## Edition

```
1 Շնորհիւ և ողորմութեամբ Ամենազօրին Աս
2 տուծոյ, կառուցաւ հրաշակերտ սուրբ տաճարս
3 արդեամբք և տրօք բարէպաշտօն ժողո
4 վրդականաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն
5 Ղազանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շի
6 նութիւնն սկսեալ ի 1868 ամի, յաւուրս
7 թագաւորութեան Աստուածազօր ինք⸤ն⸥ակալ
8 մեծ կայսեր Ամենայն Ռուսաց Աղէքսանդրի Երկրորդի
9 և ի հայրապետութեան Գէորգեայ Չորրորդի, աւար
10 տեցաւ ի 1887 ամի, ի թագաւորութեան որդւոյ նորին՝ օր
11 հնաբանեալ կայսեր Աղէքսանդրի Երրորդի և ի կաթո
12 ղիկոսութե⸤ան⸥ Մակարայ Ա⸤ռաջ⸥նոյ, ի 20 սեպտեմբերի, 1888 ամի:
```

Editorial signs:
- ⸤ ⸥ an abbreviation written out by the editor

## Diplomatic transcription

Շնորհիւ և ողորմութեամբ Ամենազօրին Աս
տուծոյ կառուցաւ հրաշակերտ սուրբ Տաճարս
արդեամբք և տրօք բարէպաշտօն ժողո
վրդականաց սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն
Ղազանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շի
նութիւնն սկսեալ ի 1868 ամի յաւուրս
թագաւորութեան Աստուածազօր ինքակալ
մեծ կայսեր ամենայն Ռուսաց Աղէքսանդրի երկրորդի
և ի հայրապետութեան Գէորգեայ չորրորդի աւար
տեցաւ ի 1887 ամի ի թագաւորութեան որդւոյ նորին օր
հնաբանեալ կայսեր Աղէքսանդրի երրորդի և ի կաթո
ղիկոսութե Մակարայ Ա-նոյ ի 20 սեպտեմբերի 1888 ամի

## English translation

By the grace and mercy of Almighty God, this wondrous holy temple—the Holy Savior (Ghazanchetsots) Church of the city of Shushi—was built through the contributions and donations of its devout congregation. Its construction commenced in 1868, during the reign of the God-mighty autocrat, the great Emperor Alexander II of All Russia and the patriarchate of Catholicos Gevorg IV, and was completed in 1887, during the reign of his son, the blessed Emperor Alexander III, and the catholicosate of Makar (Macarius) I. On 20 September 1888.

## Armenian translation

Ամենազոր Աստծու շնորհով և ողորմությամբ կառուցվեց հրաշակերտ սուրբ տաճարս Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարեպաշտ ժողովրդի միջոցներով և հանգանակությամբ, որի շինարարությունը սկսվել է 1868 թ., աստվածազոր, ինքնակալ, Ամենայն Ռուսաց մեծ կայսր Աղեքսանդր Երկրորդի թագավորության և Գևորգ Չորրորդի հայրապետության օրոք, ավարտվել 1887 թ., նրա որդի՝ օրհնաբանված կայսր Աղեքսանդր Երրորդի թագավորության և Մակար Առաջինի կաթողիկոսության օրոք. 1888 թ. սեպտեմբերի 20-ին:

## Commentary

The surface of the inscribed slab has suffered extensive damage, apparently from repeated stone impacts that have left numerous pits, rendering parts of the inscription illegible or difficult to decipher. The lettering is a small-form erkat‘agir–bolorgir script, typical of the epigraphic tradition of the period.

Արձանագրությունը կրող սալի մակերեսը մեծապես վնասված է (թերևս քարի հարվածներից մնացած փոսորակներով), որի հետևանքով գիրը տեղ-տեղ դժվարընթեռնելի է: Գիրը ժամանակաշրջանի վիմագրերին բնորոշ փոքր երկաթագիր-բոլորգիր է:

## Place and date

- Place: The Ghazanchetsots Church, Shushi
- Object: slab
- Date: 1868-1888
- Source: ArmEpiC

## Bibliography

- Բարխուդարեանց Մակար եպս.. Աղուանից երկիր եւ դրացիք. Արցախ (1999), p. 231
- Մկրտչյան Շահեն. Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները (1985), p. 222

## Cite this record

Artsakh Epigraphy Atlas, ART0037: “The building inscription of the Ghazanchetsots Church of Shushi, 1868–1888”. Record last revised 14 November 2026. https://armenianepigraphy.com/inscriptions/ART0037

Add the date you consulted the record. Texts and data: CC BY-NC-SA 4.0 (https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0/); images are not covered.
