Artsakh Epigraphy AtlasInscriptionsMapAbout

ART0037: The building inscription of the Ghazanchetsots Church of Shushi, 1868–1888

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու շինարարական վիմագիրը, 1868-1888 թթ

Edition

1 Շնորհիւ և ողորմութեամբ Ամենազօրին Աս
2տուծոյ, կառուցաւ հրաշակերտ սուրբ տաճարս
3 արդեամբք և տրօք բարէպաշտօն ժողո
4վրդականաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն
5 Ղազանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շի
6նութիւնն սկսեալ ի 1866 ամի, յաւուրս
7 թագաւորութեան Աստուածազօր ինք⸤ն⸥ակալ
8 մեծ կայսեր Ամենայն Ռուսաց Աղէքսանդրի Երկրորդի
9 և ի հայրապետութեան Գէորգեայ Չորրորդի, աւար
10տեցաւ ի 1887 ամի, ի թագաւորութեան որդւոյ նորին՝ օր
11հնաբանեալ կայսեր Աղէքսանդրի Երրորդի և ի կաթո
12ղիկոսութե⸤ան⸥
Մակարայ Ա⸤ռաջ⸥նոյ, ի 20 սեպտեմբերի, 1888 ամի:

Diplomatic transcription

Շնորհիւ և ողորմութեամբ Ամենազօրին Աս տուծոյ կառուցաւ հրաշակերտ սուրբ Տաճարս արդեամբք և տրօք բարէպաշտօն ժողո վրդականաց սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շի նութիւնն սկսեալ ի 1866 ամի յաւուրս թագաւորութեան Աստուածազօր ինքակալ մեծ կայսեր ամենայն Ռուսաց Աղէքսանդրի երկրորդի և ի հայրապետութեան Գէորգեայ չորրորդի աւար տեցաւ ի 1887 ամի ի թագաւորութեան որդւոյ նորին օր հնաբանեալ կայսեր Աղէքսանդրի երրորդի և ի կաթո ղիկոսութե Մակարայ Ա-նոյ ի 20 սեպտեմբերի 1888 ամի

English translation

By the grace and mercy of Almighty God, this wondrous holy temple—the Holy Savior (Ghazanchetsots) Church of the city of Shushi—was built through the contributions and donations of its devout congregation. Its construction commenced in 1866, during the reign of the God-protected, autocratic Emperor Alexander II of All Russia and the patriarchate of Catholicos Gevorg IV, and was completed in 1887, during the reign of his son, the blessed Emperor Alexander III, and the catholicosate of Macarius I. On 20 September 1888.

Armenian translation

Ամենազոր Աստծու շնորհով և ողորմությամբ կառուցվեց հրաշակերտ սուրբ տաճարս Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարեպաշտ ժողովրդի միջոցներով և հանգանակությամբ, որի շինարարությունը սկսվել է 1866 թ., աստվածազոր, ինքնակալ, Ամենայն Ռուսաց մեծ կայսր Աղեքսանդր Երկրորդի թագավորության և Գևորգ Չորրորդի հայրապետության օրոք, ավարտվել 1887 թ., նրա որդի՝ օրհնաբանված կայսր Աղեքսանդր Երրորդի թագավորության և Մակար Առաջինի կաթողիկոսության օրոք. 1888 թ. սեպտեմբերի 20-ին:

Commentary

The surface of the inscribed slab has suffered extensive damage, apparently from repeated stone impacts that have left numerous pits, rendering parts of the inscription illegible or difficult to decipher. The lettering is a small-form erkat‘agir–bolorgir script, typical of the epigraphic tradition of the period.
Արձանագրությունը կրող սալի մակերեսը մեծապես վնասված է (թերևս քարի հարվածներից մնացած փոսորակներով), որի հետևանքով գիրը տեղ-տեղ դժվարընթեռնելի է: Գիրը ժամանակաշրջանի վիմագրերին բնորոշ փոքր երկաթագիր-բոլորգիր է:

Images

Drawing, Arsen Harutyunyan, 2026 of ART0037
Drawing, Arsen Harutyunyan, 2026
Photograph, Arsen Harutyunyan, 2018 of ART0037
Photograph, Arsen Harutyunyan, 2018

Details

Place
The Ghazanchetsots Church, Shushi
Monument
The Ghazanchetsots Church — church
Date
1868-1888 CE
Object
slab
Kind of inscription
Construction
Material
marble
Script
Bolorgir
Technique
Carved
Condition
fair
Lines
12
Position
Located externally, above the south entrance of the church.
Coordinates
39.758819, 46.747883
Source
ArmEpiDoc

View on the map

Bibliography

  • Բարխուդարեանց Մակար եպս.. Աղուանից երկիր եւ դրացիք. Արցախ (1999), p. 231
  • Մկրտչյան Շահեն. Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները (1985), p. 222:

Cite this record

Artsakh Epigraphy Atlas, ART0037: “The building inscription of the Ghazanchetsots Church of Shushi, 1868–1888”. Record last revised 19 September 2026. https://armenianepigraphy.com/inscriptions/ART0037

When citing, add the date you consulted the record.

Permanent link
https://armenianepigraphy.com/inscriptions/ART0037
Identifier
ART0037
Last revised
TEI/EpiDoc
ART0037.xml
Licence
Texts and data: CC BY-NC-SA 4.0. Images are not covered by this licence: rights remain with the photographers and publications credited with each image.