ART0068: Karmir Yeghtsi
Սոփիի շինարարական արձանագրությունը՝ Տումիում, 1000թ․
Edition
1 † Ի ՆԽԹ (1000)․ թվ⸤ին⸥ Հ⸤այոց⸥ եւ ի
2 թագաւորութեանս տ⸤եառ⸥ն Գագիկա⸤յ⸥՝ որդ⸤ւ⸥ո⸤յ⸥
3 Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի
4 տուն Ա⸤ստուծո⸥յ ի փրկութիւն հոգւո⸤յ⸥ իմո⸤յ⸥ եւ
5 ծնողաց իմոց:
2 թագաւորութեանս տ⸤եառ⸥ն Գագիկա⸤յ⸥՝ որդ⸤ւ⸥ո⸤յ⸥
3 Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի
4 տուն Ա⸤ստուծո⸥յ ի փրկութիւն հոգւո⸤յ⸥ իմո⸤յ⸥ եւ
5 ծնողաց իմոց:
Armenian translation
Հայոց ՆԽԹ (1000) թվականին և տեր Գագիկի՝ Մուշեի (Մուսե) որդու թագավորության ժամանակ, ես՝ Սոփին՝ Մուշեի դուստրը, կառուցեցի Աստծո այս տունը (եկեղեցին) իմ հոգու և իմ ծնողների փրկության համար։
Commentary
Ծանոթ. առաջինն ընթերցել է Խաչիկ վրդ. Դադյանը 1885 թ. (Հայաստանի ազգային դիվան, ֆ. 319, ց. 1, գ. 107, թ. 1):
Վիմագրում հիշատակված Գագիկ թագավորը Գորոզուի թագավորական տիտղոս կրող տիրակալն էր` Մուսեի (Մովսես) որդին: Ի դեպ, նրա անվան հիշատակությամբ իշխանաց իշխան տիտղոսով մեկ այլ արձանագրություն էլ (997 թ.) փորագրված էր ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի Ջոխտ Պռվածառ վանքի խաչքարերից մեկի վրա (Լեո, Ուխտավորի հիշատակարանը, ԵԺ, հ. 8, Երևան, 1985, էջ 29: Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 91: ԴՀՎ V, էջ 173: Յակոբեան Ա., Պատմա-աշխարհագրական եւ վիմագրական հետազօտութիւններ (Արցախ եւ Ուտիք), Վիեննա-Երևան, 2009, էջ 242-244):
Շինարարական արձանագրությունը կրող երկատված այս քարը Սերգեյ Ամիրջանյանի շնորհիվ 1965 թ. փոխադրվել է նախ Տումիի դպրոցի թանգարան (Ամիրջանյան Ս., Դիզակ, էջ 44, ծնթ. 1), ապա հանգրվան գտել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում (ԴՀՎ V, էջ 173):
Տարընթերցում. Բարխուտարյանցի մոտ Սոփի-ի փոխարեն՝ Ոսկի:
Images
Details
- Place
- Karmir Yegtsi, Tumi
- Monument
- Karmir Yegtsi — church
- Date
- Armenian year 449 (1000 CE)
- Armenian date
- ՆԽԹ-449
- Kind of inscription
- Construction
- Material
- sandstone
- Script
- Bolorgits Erkatagir
- Technique
- Carved
- Condition
- fragmented, then completed
- Lines
- 5
- Position
- On the frame of the western window.
- Coordinates
- 39.582425, 46.9007278
- Source
- ArmEpiDoc
Bibliography
- Էմմա Աբրահամյան. Տումի գյուղի հուշարձանները (2021), p. 59
- Մկրտչյան Շահեն. Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները (1985), p. 100
- Սեդրակ Բարխուդարյան. Դիվան հայ վիմագրության. Արցախ (1982), 173/604
Cite this record
Artsakh Epigraphy Atlas, ART0068: “Karmir Yeghtsi”. Record last revised 19 September 2026. https://armenianepigraphy.com/inscriptions/ART0068
When citing, add the date you consulted the record.
- Permanent link
- https://armenianepigraphy.com/inscriptions/ART0068
- Identifier
- ART0068
- Last revised
- TEI/EpiDoc
- ART0068.xml
- Licence
- Texts and data: CC BY-NC-SA 4.0. Images are not covered by this licence: rights remain with the photographers and publications credited with each image.
